24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիան իր համար կստեղծի ինքնախաբեության տարածք.’Ազդակ’ թերթի գլխավոր խմբագիր

Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքներում Ֆրանսիայի Սենատի քվեարկությունը կարելի է դիտարկել իբրեւ բեկումնային հանգրվան: Այդպես է կարծում ‘’Ազդակ’’ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարեանը: Նրա համոզմամբ` ավելի քան ընկալելի են հայ հասարակական հարթության վրա տիրող զգացականությունը, հաղթողի դրսեւորումները եւ բուռն երախտագիտությունը:

‘’Մինչ հայկական կողմը դիրքորոշումների տրամաբանական ներդաշնակություն է դրսեւորում, թուրքական կողմը նույնիսկ պետական մակարդակով վայրիվերումներով հատկանշվող հակասական կեցվածքներով է հանդես գալիս: Չկենտրոնանանք վարչապետ Էրդողանի այլեւս Ֆրանսիա չայցելելու խոստմանը կամ Փարիզում թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունը դեսպանի մակարդակից հավատարմատարի աստիճան իջեցնելու հայտարարության վրա: Նման սպառնալիքների շարքը կարելի է շարունակել’’,- վերլուծում է ‘’Ազդակ’’ օրաթերթի գլխավոր խմբագիրը:

Նրա կարծիքով` վարչապետ Էրդողանը, մեծ հետքայլ անելուց հետո, ժխտողականության նոր տարբերակի մի գլուխգործոց է  ցուցադրում համայն աշխարհին:

Այսպես. սպառնալիքների վճռական շեշտեր տալուց հետո, Էրդողանը քաղաքական պարանաձգության կանգառ (թայմ աութ) է հայտարարում, երբ իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում հաստատում էր. ՞Մենք սպասում ենք` տեսնելու, թե ինչ է տեղի ունենալու առաջիկա ամիսներին, ապա կձեռնարկենք մեր պատասխան քայլերը: Առկա տագնապը չպետք է վերածվի լայնածիր տարողությամբ խնդրի՞:

Գլուխգործոցը սակայն, ըստ  Շահան Գանտահարեանի,  հետեւյալ հայտարարությունն է. վարչապետ Էրդողանը միեւնույն նիստում, հայտնելով, թե ինքը կարեւոր չի համարում Ֆրանսիայի ո՛չ Ազգային ժողովի եւ ո՛չ էլ Սենատի կողմից ընդունված որոշումները, հաստատել է. ‘Թուրքիայի համար օրինագիծը գոյություն չունի’:

‘’Պարզ ու հստակ. ինչպես որ Հայոց ցեղասպանություն գոյություն չունի, հիմա էլ ֆրանսիական օրինագիծ գոյություն չունի: Այս մեկը ամենից աղաղակող փաստն է, որ Թուրքիան իր ժխտողական քաղաքականության հարցում շատ հետեւողական է:

Ժխտումների այս կուտակումը ի վերջո կարող է հանգեցնել ինքնախաբեության տարածքի, որտեղ Թուրքիան ինքնամեկուսացված կարգավիճակով կարող է հաջորդաբար ժխտել ու ժխտել անընդմեջ բոլոր այն երեւույթները, որոնք դատապարտելի են 301 հոդվածով’’,- նշում է Շահան Գանտահարեանը` հավելելով, որ Եվրոպան պետք է նախապատրաստվի քրեականացնելու այն բոլոր հրապարակումները, որոնք ժխտում են եվրոպական երկիրների դեմ որդեգրած օրենքների գոյությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ