24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

‘’Լիահույս ենք, որ ժողովրդավար այլ խորհրդարաններ ևս կընտրեն Սենատի ուղին’’ Շարմազանովը՝ Վալերի Բուայեին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նամակ է հղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ և զեկուցող Վալերի Բուայեին, որում մասնավորապես ասված է.

‘’ Հարգելի տիկին Բուայե,

Ֆրանսիայի Հանրապետության  Ազգային Ժողովի, ապա Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ ցանկանում եմ հայտնել խորին երախտագիտությունս և հղել Ձեզ ջերմագին բարեմաղթանքներս:

Ֆրանսիայի խորհրդարանը մեկ անգամ ևս հաստատեց այն բարձր արժեքները, որոնք այնքան թանկ են ֆրանսիացիների համար:

Այս օրենքը համահունչ է Ֆրանսիայի համարմանը և այն գրվելու է արդարության համար մղվող պայքարի պատմության էջերում:

Մենք խորապես գիտակցում ենք, թե որքան երկար ու ծանր էր այդ պայքարը և ցանկանում ենք առանձնահատուկ շնորհավորել Ձեզ համամարդկային արժեքների համար մղվող պայքարում Ձեր ցուցաբերած բացառիկ արիության համար:

Մենք լիահույս ենք, որ ժողովրդավար այլ խորհրդարաններ ևս կընտրեն այս ուղին’’:

Henaran.am-ին փոխանցում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ