09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է սոցփաթեթներում նախատեսված գումարը բաշխվում միայն 8 տուրիստական գործակալությունների միջեւ

Ի՞նչով է պայմանավորված այն փաստը, որ սոցիալական փաթեթների առողջարանային ծառայությունների համար նախատեսված գումարը բաշխվում է միայն ութ տուրիստական գործակալությունների միջեւ: Այսօր խորհրդարանում 2013-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին հարց ուղղեց ՀՀ Ժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ նշեց, որ տվյալ գործակալություններն իրենց հերթին միջնորդավճար են պահանջում:

“Դուք ճիշտ եք, կան խնդիրներ սոցփաթեթի մեջ, սակայն ես ձեր նշածը չէի առանձնացնի որպես ամենակարեւորը”,-մինչ բուն պատասխանին անցնելը, նկատեց ֆինանսների նախարարը եւ հավելեց.“Միակ տրամաբանությունը նպատակաուղղված միջոցների կանխիկացման սահմանափակումն է”:

Նախարարի խոսքով, նույն տրամաբանությամբ որեւէ մեկն առողջապահության համար տրվող նպատակային ծախսերի համար չի ասում, թե եթե գնաս բժշկի, ես դա կհատուցեմ, այլ արվում է ապահովագրական ծառայությունների միջոցով:

“Կանխիկացման արգելափակումը, եթե սահմանափակումներ չլինեն, խիստ դժվար կդառնա”,-նշեց Վաչե Գաբրիելյանը եւ օրինակ բերեց, թե հակառակ դեպքում քաղաքացին օրինակ, կարող է ոչ թե առողջարան գնալ,  այլ փոքր հյուրանոց եւ պայմանավորվածություն ձեռք բերել հյուրանոցի տիրոջ հետ` փաթեթի գումարը կիսելու

Վաչե Գաբրիելյանի խոսքով, սոցփաթեթներում առկա ամենամեծ խնդիրը քաղաքացիների ուղղորդումն է այս կամ այն վայր կամ այս կամ այն առողջարանային ծառայություններից օգտվելու, որի դեմ կառավարութունը պայքարում է :

Նշենք, որ բյուջեի նախագծի ներկայացմանը վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ եկող տարի նախատեսվում է շուրջ 30 հազարով ավելացնել սոցփաթեթից օգտվողների թիվը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ