24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

‘’Ով տղամարդ է, թող գա իմ ետևից’’. ականատեսը` ազատամարտիկ կանանց մասին

‘’Արցախյան շարժման առաջին օրվանից պայքարը  բաժանվեց երկու մասի` մարդկանց մի մասը զենքը ձեռքին գնաց պաշտպանելու հայրենիքը, մի մասն էլ մնաց հարթակների վրա` միտինգների դաշտում’’,- այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազատամարտիկ-գրող Հովիկ Վարդումյանը, ով  պատերազմը վավերագրել է սեփական աշխատություններում:

Ազատամարտիկ-գրողի` կանանց մասին գրքում ներկայացված է բուժքույր, նշանառու կամ զինվոր 62 կնոջ անուն, որոնցից 16-ը հերոսի մահով զոհվել են:

“Այդ կանայք մեծ դերակատարություն են ունեցել պատերազմի ողջ ընթացքում: Եղել են հուսալքության պահեր` սաստիկ ցուրտ կամ նահանջի պահեր, և այդ կանայք են ոգեշնչել զինվորներին:

Մի անգամ հերթական հուսալքված պահին մի կին վեր կացավ տեղից ու դիմեց զինվորներին` ով տղամարդ է և չի վախենում թող գա իմ ետևից: Տղաները մեկ մարդու պես ոգևորվեցին ու գրավեցին ադրբեջանական հերթական խրամատը’’,- հիշեց Հովիկ Վարդումյանը:

Հովիկ Վարդումյանը ցավում է, որ պատերազմի մասին գրականության հանդեպ բավարար չէ պետական մոտեցումը, քանի որ այդ գրականությունը պետք է լինի դպրոցներում, զորամասերում, որպեսզի դաստիարակվի ճիշտ զինվոր:

‘’Այս պատերազմում կարևորն այն էր, որ չնայած ռազմական տեխնիկայի բացակայությանը և բազմաթիվ սոսկալի դժվարություններին, մեր ազատամարտիկների ոգին չկոտրվեց, նրանք կռվեցին ու հաղթեցին’’,- եզրափակեց ազատամարտիկ-գրողը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ