07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիային հանգիստ չի տալիս Ֆրանսիայի “հարվածը”

Թուրքիան աջակցում է Ֆրանսիայի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների շարքից հանելուն: Այդ մասին  “CNN Turk”-ին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` հավելելով, որ Ֆրանսիան կորցրեց իր օբյեկտիվությունը` ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

“Օբյեկտիվությունը կորցնելը” Թուրքիայի արտգործնախարարը բացատրել է այն փաստով, որ Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայաստանում մնացել է 2 օր, իսկ Ադրբեջանում` մի քանի ժամ:

Դավութօղլուն նշել է, որ եթե Ֆրանսիան շարունակի իր առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում, ապա Թուրքիան էլ պետք է դառնա այդ խմբի անդամ: Նրա կարծիքով` Ֆրանսիան այլեւս չի կարող նախագահել այդ խմբում, քանի որ կորցրել է իր չեզոքությունը:

Նա հայտարարել է, որ Թուրրքիան նամակ կուղարկի Մինսկի խումբ`  Ֆրանսիայի անդամակցության վերաբերյալ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ