23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախագահը մասնակցել է ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի հիմնարկեքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում ներկա է գտնվել Ա. Ալիխանյանի անվան “Ազգային գիտական լաբորատորիայի” հարեւանությամբ կառուցվող “Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի” հիմնարկեքի արարողությանը:

Կենտրոնի ստեղծման ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում: Նկատի առնելով, որ ամբողջ աշխարհում տարեցտարի չարորակ նորագոյացություններով հիվանդացության ու դրանց հետեւանքով մահացության ցուցանիշների կայուն աճ է արձանագրվում, եւ չարորակ նորագոյացությունների դեմ պայքարը ցանկացած պետության համար բժշկակենսաբանական եւ սոցիալ-տնտեսական լուրջ խնդիր է համարվում, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը՝ ՀՀ էկոնոմիկայի եւ առողջապահության նախարարությունների հետ համատեղ մշակել է “Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի” ստեղծման երկարաժամկետ ծրագիր:

Կենտրոնի շինհրապարակ այցելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցվել է, որ “Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը” մատուցելու է ռադիոիզոտոպների արտադրության, ռադիոիզոտոպային, ռադիոլոգիական եւ լաբորատոր ախտորոշման, ռադիոիզոտոպային եւ ճառագայթային, ուռուցքաբանական ներհիվանդանոցային եւ արտահիվանդանոցային վիրաբուժական, քիմիաթերապեւտիկ բուժման բարձրակարգ ծառայություններ:

Կենտրոնի առաջնային խնդիրն է բավարարել ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան ուռուցքային հիվանդությունների ախտորոշման եւ բուժման պահանջարկը Հայաստանում՝ ստեղծելով այնպիսի ենթակառուցվածք, որը թույլ կտա այն դարձնել տարածաշրջանային կենտրոն: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3 փուլով՝ կարճաժամկետ, միջնաժամկետ (մինչեւ 3 տարի) եւ երկարաժամկետ (մինչեւ 5 տարի): Կ

արճաժամկետ հատվածում նախատեսվում է հիմնել ռադիոիզոտոպների արտադրության, միջուկային դեղագործության լաբորատորիա, ինչպես նաեւ մոլեկուլյար եւ ճառագայթային գերժամանակակից ախտորոշման կենտրոն: Ծրագրի միջնաժամկետ փուլում նախատեսվում է հիմնել արտահիվանդանոցային լաբորատոր ախտորոշման, ճառագայթային եւ քիմիաթերապեվտիկ ու ոչ-վիրահատական ծառայությունների կենտրոն: Իսկ երկարաժամկետ հատվածում կհիմնվի մինչեւ 200 մահճակալ ունեցող ներհիվանդանոցային վիաբուժական ծառայությունների կենտրոն, ինչպես նաեւ կշարունակվեն հիվանդների քիմիոթերապիայի եւ ռադիոթերապիայի բուժումները: Նախատեսվում է, որ ապագայում այն կներառի նաեւ պրոտոնային թերապիան:

“Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի” գործունեության արդյունքում կմատուցվեն քաղցկեղի գերժամանակակից եւ ճշգրիտ ախտորոշման, բուժման եւ վերահսկման ոլորտում բազմազան ծառայություններ: Միեւնույն ժամանակ, կենտրոնը ծառայելու է որպես գիտության, մասնագիտական վերապատրաստման, նորարարությունների եւ ձեռներեցության կենտրոն: Այն ստեղծվելու է միջուկային ֆիզիկայի ոլորտում Հայաստանի ավանդական կարողությունների հիման վրա՝ ծառայելով նաեւ նոր սերնդի բժշկական եւ տեխնիկական մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման գործին:

Նախագահ Սերժ Սարգսյանն Աջափնյակում գերժամանակակից առողջապահական կենտրոնի հիմնարկեքի արարողությունից հետո, նույն վարչական շրջանում մասնակցել է Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում շուրջ 1.7 հա զբաղեցնող նորաստեղծ զբոսայգու բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարը շրջել է ընդհանուր օգտագործման հանգստի գոտում, ծանոթացել կատարված շինարարության, բարեկարգման, կանաչապատման աշխատանքներին, կառուցված առանձին սպորտային հրապարակի պայմաններին ու այգում ստեղծված այլ հնարավորություններին, զրուցել զբոսայգում իրենց հանգիստն անցկացնող քաղաքացիների հետ:

Հանգստյան գոտին ստեղծվել է Երեւանի քաղաքապետարանի 2012թ. համայնքային ծրագրով` տարիներ շարունակ չգործող ջրավազանի եւ հարակից անխնամ տարածքի բարեկարգման նպատակով։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ