23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դուք խաբել եք ամբողջ ազգին. Ստամբոլցյանը՝ կառավարությանը

Այսօր Հանրային խորհուրդը կազմակերպել էր քննարկում ԱԳՆ շենքի վաճառքի վերաբերյալ:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի  տեղակալ Աշոտ Մարկոսյանն իր խոսքում նախապես նշեց, որ ճարտարապետական տեսանկյունից մոտեցում է հնչում, որ այս գործարքը չպիտի կատարվեր,  սակայն իրենք համաձայն չեն այդ տեսակետի հետ: Պետք չէ ունենալ մտավախություն, որ ճատարապետական տեսքը կփոխվի, քանի որ այն չի փոխվելու, ինչպես շատերն են պնդում, չի դառնալու բազմահարկ: Ինչ վերաբերում է արժեքին, ապա շենքը գնահատվել է շուկայական գներով:

Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը հարց ուղղեց Մարկոսյանին, թե արդյոք բարոյական էր վաճառել հանրապետության սրտում գտնվող պատմամշակութային արժեքը: ՛՛Մի մոռացեք, որ հրապարակը իրենից ներկայացնում էր մի համալիր, որը փոփոխությունների չի ենթարկվելու, բարոյական վնաս չկա՛՛,-պատասխանեց Մարկոսյանը: Ներկաների դիտարկմանը, թե տրամաբանական չէ, որ Արդարադատության նախարարության շենքի վերանորոգման համար պետք էր վաճառել ԱԳՆ շենքը, Մարկոսյանն արձագանքեց, որ այստեղ անտրամաբանական ոչինչ չկա:

Նախկին ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամ, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը մեղադրեց կառավարությանը, որ կառավարության երկրորդ մասնաշենքը, որը համարվում է հանրային կառուց, պետական սեփականություն հանդիսացող գույք, վաճառվել է առանց հանրային քննարկման:

՛՛Պետք է հանրային քննարկման կարծիքով լիներ, երբ երկու տարի առաջ ձեզ հարցնում էին վաճառվելու է, թե ոչ, բոլորդ պատասխանեցիք, որ չի վաճառվելու: Իսկ հիմա՞. դուք խաբել եք ամբողջ ազգին՛՛,-հայտարարեց Ստամբոլցյանը: Ներկաներից ոմանք էլ համաձայնեցին այս գործարքի հետ՝ առաջարկելով, որ այս դեպքում պետք է ամբողջ Հանրապետության հրապարակը վաճառել, այն ազատել կառավարությունից ու նախարարություններից: ՛՛Հոգնել ենք հրապարակում անընդհատ սև մեքենաներ տեսնելով, ոչ մի երկրում նման բան չկա, ազատեք  մեզ դրանցից՛՛,-պահանջեցին նրանք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ