23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիան ավելի լավ է հեռու մնա ղարաբաղյան գործընթացից. Նալբանդյան

Հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանում է օգնել ղարաբաղյան գործընթացին, ապա ավելի լավ է հեռու մնա այդ գործընթացից:

Չնայած, ինչպես նշել է Նալբանդյանը, “երբ թուրքական կողմի առջեւ փակում են դուռը, այն փորձում է ներս մտնել ծխնելույզից”, սակայն դա արդեն չի զարմացնում: Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությանը, թե “Սարկոզին Հայաստանում մնաց 2 օր, իսկ Ադրբեջանում մի քանի ժամ”, Նալբանդյանը նկատել է, որ նրան հավանաբար ավելի շատ  հուզել է Սարկոզիի` Թուրքիայում մի քանի ժամ մնալու հանգամանքը, այլ ոչ թե Ադրբեջանում:

Նալբանդյանը նաեւ հավելել է.”Ինչքան ուժեղանա Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, այնքան ավելի շատ երկրներ են ընդունելու նմանատիպ որոշումներ: Թուրքիան ասում է, որ Հայոց ցեղսապանության փաստը միայն հայերն են պնդում, սակայն դա նույն բանն է , թե ասեն, որ Հոլոքոսթի մասին միայն հրեաներն են պնդում”:

Հիշեցնեք, որ ցեղասպանությունը ճանաչվել է նաեւ 20-ից ավելի երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ