23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ֆրանսիան այս անգամ ապտակում է Բաքվին

Մինչ թուրքերը զբաղված են Ֆրանսիայի դեմ սպառնալիքների սցենարներ մշակելով, Ֆրանսիան  Թուրքիային վրդովեցնող կոնկրետ քայլեր է ձեռնարկում: ԵԽԽՎ նորընտիր նախագահ ֆրանսիացի Ժան-Կլոդ Մինյոնը ադրբեջանական կողմին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունն առայժմ չի վերականգնվի:

Որոշումն ընդունվել է ԵԽԽՎ բյուրոյի հունվարի 27-ին կայացած նիստի ժամանակ: Որպեսզի ենթհանձնաժողովի վերաբերյալ նոր որոշում ընդունվի, այն կրկին պետք է քննարկվի բյուրոյի հերթական նիստին, որը կկայանա մարտի 9-ին:

Մինյոնը չի բացառել ենթահանձնաժողովի գործունեության վերականգնումը, սակայն հայտնել է նաեւ, որ հնարավոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով զբաղվի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Սա հարված էր բոլոր նրանց համար, ովքեր անտեսում էին հայկական կողմի տեսակետը, որ ղարաբաղյան խնդրով զբաղվում է մասնագիտացած կառույց` Մինսկի խումբը, եւ որ այլ կառույցների զուգահեռ աշխատանքները ոչ միայն չեն կարող օգնել, այլեւ կվնասեն բանակցային գործընթացին:

Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը վերականգնելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ էր տանում ԵԽԽՎ նախկին նախագահ՝ թուրք Մեւլութ Չավուշօղլուն:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ