23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը այլախոհության չի գնում /վիդեո/

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը լրագրողների հետ հանդիպմանն  անդրադառնալով հերթական նախագահական ընտրություններին եւ հասարակության շրջանում ակնկալիքներին` մասնավորապես ասաց, որ  մի կողմից` նորի սպասում կա, մյուս կողմից` կարծես նորի փնտրտուք չկա:

Նրա խոսքով, տասը տարուց ավելի է, մենք  նույն օղակի մեջ ենք: Դեռեւս հասարակությունն էլ չի կողմնորոշվել,  լիբերա՞լ Հայաստան է ուզում, թե՞ ավելի ձախ հայացքներ ունի: Ռեալ ուսումնասիրություններ էլ չեն կատարվել, քանի որ սկզբունքորեն անգամ քաղաքական կուսակցությունները այդ առաջարկը չունեն:

Տիկին Խառատյանի կարծիքով, ՀՅԴ էր կարծես  կողմնորոշվել, սակայն դա այդպես էլ հստակ ձեւակերպում չստացավ: Պարզից էլ պարզ է, որ Հայաստանում, միշտ հաղթում է իշխող կուսակցությունը` իր նախագահով, ըստ այդմ էլ նոր անուններ չեն լինում: Սրան խանագարում է նաեւ  է նախատրամադրվածությունը:

“Այ ասենք, Գագիկ Ծառուկյանին մղում են այլախոհության բայց մարդը չի գնում”,-ասաց Խառատյանը: Անդրադառնալով Հայաստանի 3 նախագահների վարած քաղաքականությանը, Արծրուն  Պեպանյանը ասաց, որ նրանք  վիճում են, թե սրանից հետո ով ավելի լավ կնախագահի: Ի դեպ, Պեպանյանի համոզմամբ, Հայաստանում վարկաբեկված է թե ընդդիմությունը, թե իշխանությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ