ՀՀ-ն ակտիվ ներգրավված է ԵԱՀԿ գործունեության բոլոր երեք ուղղություններով.ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար
Հունվարի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեյ Սորոկինին:
Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը շնորհավորեց վերջինիս՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպան Սորոկինի գլխավորությամբ ԵԱՀԿ գրասենյակը կշարունակի իր ծրագրերի իրականացումը:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Անդրեյ Սորոկինը նշեց, որ ԵԱՀԿ-Հայաստան հարաբերությունները միշտ աչքի են ընկել բազմաբովանդակությամբ եւ իրենց մեջ ներառում են ՀՀ ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր երեք ուղղություններով:
Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տասնամյա արդյունավետ գործունեության կապակցությամբ եւ վստահեցրեց, որ արտգործնախարարությունը կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել գրասենյակի աշխատանքներին:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից