12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մեկնարկեց ‘ArmNet Awards 2012’ համահայկական ինտերնետային մրցույթը

Այսօր մեկնարկեց ‘ArmNet Awards 2012’ համահայկական ինտերնետային մրցույթը: Նախագծի շրջանակում կանցկացվեն Հայաստանում ինտերնետի զարգացմանը նվիրված  ‘ArmNet մրցանակաբաշխություն 2012’ հայկական ինտերնետ-կայքերի մրցույթը, ‘ArmNet 2012 կոնֆերանս’ վեբ տեխնոլոգիաներին նվիրված կոնֆերանսը և ‘ArmNet 2012 մարզային դասընթաց’ Վանաձորում:

‘Մեր ավանդական գործընկերների` Maeutica-ի և ISOC-ի հետ մենք երջանիկ ենք հայտարարել երրորդ ArmNet-ի մեկնարկը’,- ողջունելով ներկաներին` ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Նշենք, որ մրցույթն անցկացվելու է երկու փուլով: Առաջին փուլում ժյուրիի անդամները կուսումնասիրեն և կգնահատեն բոլոր առաջադրված կայքերը և մրցույթի ավարտից մեկ շաբաթ առաջ` նոյեմբերի 30-ին, կընտրեն յուրաքանչյուր անվանակարգում հաղթանակի հավակնորդ կայքերը: Մրցույթի երկրորդ փուլում ժյուրին կընտրի յուրաքանչյուր անվանակարգի հաղթող կայքը և մրցույթի գլխավոր մրցանակակրին: Ժյուրիի ընտրությանը զուգահեռ կանցկացվի SMS-քվեարկություն: Մրցույթի արդյունքները կամփոփվեն դետկտեմբերի 8-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ