22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Եթե 800 դրամ էիր տալիս, հիմա 1000 պիտի տաս` ձմեռ ա”

Երեւանում առատ տեղացած ձյունը,  որ ուրախացրել է երեխաներին, մի փոքր “նեղել” է մեծահասակներին: Տրանսպորտ չկա, ճանապարհներին խցանումներ են, ու ստիպված կանգառներում երկար սպասելով եւ ժամանակ կորցնելով`օգտվում են տաքսի ծառայություններից:

“1000 դրամը մի քանի օր հացի փող կանեմ, ինչ ա կատարվում, խի չեն հետեւում”,-ասաց մանկավարժ Սաթենիկ Գրիգորյանը, որը 2 երեխաների հետ  81 համարի երթուղայինին սպասելով` նստեց տաքսի, որպեսզի չուշանան դպրոցից: Նույն երթուղուց հոգնած, ես էլ նստեցի տաքսի` ուշանում էի աշխատանքից:

“Գոնե ավազ աղը կարգին ցանեն, չենք կարողանում քշել”,-ինքն իրեն խոսեց վարորդն ու եզրակացրեց. “Էդ կամերաները որ դրել են, վթարները պակասել են, թե չէ վարիանտ չկա գազանանոցի հատվածում մի երկու-երեք հատ ավարյա չըլներ”: Տեղ հասնելով` նկատելով զարմանքս հաշվիչի ցուցմունքից` ասաց. “Բա ձմեռ ա, դանդաղ ենք քշում, եթե 800 դրամ էիր տալիս, հիմա 1000 պիտի տաս”,-ասաց նա:

Ահա այսպիսի հոգսեր է բերում ձյունը: Հիշեցնենք նաեւ, որ ըստ օդերեւութաբանների, այսօր երեկոյան ձյունը կդադարի:

Արմեն Դավթյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ