ՀԱԿ-ը Քոչարյանի՞ն է ուզում.168 ժամ
“Լեւոն Զուրաբյանի այդ արտահայտություններն ապացուցում են, որ ՀԱԿ-ն այսօր մեծապես շահագրգռված է Ռոբերտ Քոչարյանի ակտիվությամբ, ինչն ինձ համար միանգամայն կանխատեսելի էր. ես ամիսներ առաջ եմ կարծիք հայտնել, որ Ռ. Քոչարյանի թեկնածության պաշտպանությունը ՀԱԿ-ի կողմից ամենեւին էլ անհավանական չէ”,- մեկնաբանելով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի` վերջին հայտարարությունն այն մասին, թե նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. վերընտրվելու դեպքում քաղաքական դաշտից կհեռացնի եւ Ռոբերտ Քոչարյանին, եւ Գագիկ Ծառուկյանին, “168 ժամ”-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
“Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ընդհանուր նպատակներով կարող են արդարացվել ցանկացած միջոցներ` դաշինքներ եւ ձեւաչափեր”,- ասել է նա: