Մենք ներողություն կխնդրենք հայերից, եթե ցեղասպանության փաստը ապացուցվի. թուրք նախարար
Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը “Ալ-Ջազիրա” հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Հայոց ցեղասպանության ապացուցման դեպքում Թուրքիան հայերից ներողություն կխնդրի:
Նախարարի խոսքով` եթե այն ճանաչվի եւ պատմականորեն, եւ գիտականորեն` որպես փաստ, ինչը նրա կարծիքով ավելի կարեւոր է, ապա իրենց ուրիշ բան չի մնա, քան դա ընդունելը եւ ներողություն խնդրելը:
“Յուրաքանչյուր ժողովրդի պատմության մեջ էլ կան մութ էջեր: Կարող եք նշել մի ժողովուրդ, որն իր պատմության մեջ չունենա ցավոտ կամ մութ էջ”,- հայտնել է Բաղըշը:
Իսկ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ թուրք նախարարը կարծիք է հայտնել, որ դա Թուրքիայի համար ոչինչ է: