22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Պատգամավոր, թե նախարար, պետք է ասֆալտ անեն ու տանիք նորոգեն՛՛. Գալուստ Սահակյան

100  տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ իշխող “Հանրապետական”-ի դիրքորոշումը չի փոխվել եւ միանշանակ է: Այսօր Henaran.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Գալուստ Սահակյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ նախորդ տարվա հոկտեմբերին, երբ ԱԺ-ն քննարկում էր ԸՕ-ը, որեւէ առաջարկ այս հարցի հետ կապված չի եղել :

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով, համամասնական ընտրակարգի ընդլայնման ջանքերը ի սկզբանե գործադրել է հենց ՀՀԿ-ն: “Նորանկախ Հայաստանում ընտրությունները սկսել են մեծամասնականով եւ մեր դերակատարության շնորհիվ գնալով մեծամասնական ընտրակարգով տեղերը պակասել են, իսկ համամասնականն ավելացել”,- Henaran.am-ին ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Ինչ վերաբերվում է փետրվարի 15-ին կայանալիք խորհրդարանական լսումներին, որոնք հրավիրվելու են խորհրդարանական երեք ուժերի` ՀՅԴ-ի, “Ժառանգության” եւ ԲՀԿ-ի պահանջով, Գալուստ Սահակյանը նշեց.

”Մենք պատշաճորեն ենք մոտենում հարցին եւ աջակցում մեր գործընկերներին, որպեսզի ամբիոն ունենան եւ քնննարկեն, մեր հասարակությունն էլ տեղյակ լինի քննարկումներին”: Գալուստ Սահակյանը նկատեց, որ համամասնական-մեծամասնական ընտրակարգի շուրջ մինչ այս ընթացած քննարկումները հանրության կարծիքի վրա էական ազդեցություն չեն թողել:

“Կարող եք գնալ մարզեր, հնարավոր է, որ մարդիկ բողոքեն իրենց մեծամասնական պատգամավորից, որ լավ չի աշխատում, բայց նրանց մեծ մասը գտնում է, որ մեծամասնական պատգամավորը պետք է խորհրդարանում լինի` որպես կապող օղակ իր եւ խորհրդարանի միջեւ”:

ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ իրենց ընդդիմախոսներն ասում են, թե պատգամավորը “ասֆալտ անող ու տանիք կառուցող չէ” եւ պետք է զբաղվի միայն օրենսդրական աշխատանքով ու հավելեց.

”Քանի դեռ մենք պատերազմական իրավիճակում ենք եւ ունենք սոցիալական խնդիրներ, բոլոր պատգամավորները, նախարարներն ու պաշտոնատար անձինք եւ ասֆալտ պետք է անեն, եւ տանիք կառուցեն ու աջակցեն այդ խնդիրներին”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ