20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիան վրդովված է շվեյցարական իշխանությունների կատարած քայլից

Թուրքիայում Շվեյցարիայի դեսպանին կանչել են արտգործնախարարություն եւ բացատրություն պահանջել Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի հանդեպ շվեյցարական իշխանությունների գործողությունների համար, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ Ցյուրիխի դատախազությունը Բաղըշի դեմ հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Դավոսի տնտեսական համաժողովից հետո նա հայտարարել էր, թե ինքը կարող է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող երկրում էլ հայտարարել, որ 1915-ին Հայոց ցեղասպանություն չի եղել:

Հետաքննությունն ընթանում է շվեյցարական քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածով: Դատախազը հայտնել է, որ սա բավականին լուրջ թեմա է, եւ իրենք մանրամասնորեն հետաքննում են այն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ