23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն “վիրավորվածությունն է հայտնում խորհրդարանից և ոչ թե “Հանրապետական”-ից. Գալուստ Սահակյան

Այսօր խորհրդարանի նիստն ընդմիջվելուց հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի կրքերը հանդարտվեն եւ խորհրդարանը շարունակի բնականոն աշխատանքը:

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ-ն բոյկոտեց ԱԺ նիստը: Խմբակցության անունից հայտարարությամբ հանդես եկավ Նաիրա Զոհրաբկյանը, որից հետո Գալուստ Սահակյանն  ընդմիջում խնդրեց:

Իսկ ինչ վերաբերվում է “Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին” նախագծին, որը նախօրեին ԲՀԿ-ն չքվեարկեց , Գալուստ Սահակյանն ասաց, որ տարբեր քաղաքական գործիչներ մեկնաբանում են , որ սա ժողովրդի գրպանին է խփում ու հավելեց, որ օրինագիծը նախատեսում է 3 միլիոն դրամից ավելի գործարքներն իրականացնել բանկերի միջոցով:

“Օրինագծում գրված է, որ նախ` գույքային հարաբերություններն են կարգավորում, երբ 3 մլն-ից ավելի գործարք պետք է կատարվի, այդ ժամանակ նոր բանկային շրջանառությամբ է խնդիրը լուծվելու: Կարող է տասնյակ դեպքեր լինեն կամ պատկերացրեք, որ սա կարող էր վերաբերել 20 հազար ՀՀ քաղաքացու միայն: Իսկ ես համոզված չեմ, որ մեր քաղաքացիներն արդեն այնպիսի վիճակում են, որ կարողանան 3 մլնից ավելի գործարքներ կատարել ու առնչվել բանկային ռեժիմների հետ”,- ասել է Գալուստ Սահակյանը`  հավելելով, որ  նախագիծն ուղղակի լավ չէր վերլուծվել ու հասկացվել և ինքը վստահ է, որ այդ վիճակը կարելի է շտկել ու նախագիծը նորից քննարկել:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է նաեւ, որ ԲՀԿ-ի միակ մեկնաբանությունը այն է, թե օրինագիծը ժամանակավրեպ է եւ նկատել, որ կոռուպցիայի դեմ պայքարը ամենօրյա է:

Լրագրողների հարցին, թե ստեղծված իրավիճակն արդյոք չի խոսում այն մասին, որ կոալիցիոն գործընկերների միջեւ  իրոք տարաձայնություններ կան, Գալուստ Սահակյանը պատասխանեց.” Ես կարծում եմ, որ այսօր ոչ թե այդ մասին պետք է խոսել, այլ պիտի կարողանանք և ԲՀԿ-ի, և ՀՀԿ-ի, և ՕԵԿ-ի, և ՀՅԴ, և ՀԱԿ համատեղ ուժերով մթնոլորտ ստեղծել, որպեսզի ժողովուրդը կարողանա իր ընտրությունը ճիշտ կատարել: Այսինքն, կոչ եմ անում հանդուժող մթնոլորտի”:

Գալուստ Սահակյանը հավելել է, որ իր կարծիքով` ԲՀԿ-ն այսօր  “իր վիրավորվածությունն է հայտնում խորհրդարանից և ոչ թե “Հանրապետական”-ից: Ինչ վերաբերում է հարցին, թե խորհրդարանում տեղի ունեցածն արդյոք նշանակում է, որ կոալիցիան ճաքեր է տալիս, Գալուստ Սահակյանը պատասխանեց.

”Քաղաքական գործառույթներում վեճեր կարող են լինել, և կարող են նորից համընթաց ճանապարհ անցնել , որովհետև ինչպիսի կոալիցիա էլ որ լինի, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր գաղափարախոսությունն ու սկզբունքներն ունի”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ