23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիան պետք է առաջին քայլը կատարի. Եվրախորհրդարանի նախագահ

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նախօրեին հանդիպել է Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի հետ: Հիմնական քննարկվող թեմաներն են եղել Թուրքիայի դերը Սիրիայում եւ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: Լրագրողների հարցերին պատասխանելու ընթացքում Շուլցը եւ Բաղըշն անդրադարձել են նաեւ ֆրանսիական Սենատի` Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրինագծին:

Բաղըշը հրաժարվել է որեւէ կերպ մեկնաբանել շվեյցարական իշխանությունների սկսած հետաքննությունը, որի պատճառ էր հանդիսացել իր հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Եվրախորհրդարանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ  Բաղըշն ասել է. “Շվեյցարիան Եվրամիության անդամ չէ, եւ ես մեկ վայրկյան անգամ չեմ վատնի Եվրամիությանը չվերաբերող հարցի շուրջ խոսելու վրա”:

Ինչեւէ, Մարտին Շուլցը եւս մեկ անգամ ընդգծել է Եվրախորհրդարանի 2005-ի որոշումը, որը Թուրքիային կոչ է անում “ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ այդ քայլը համարել նախադրյալ Եվրամիություն մուտք գործելու համար”:

Էգեմեն Բաղըշի այն կարծիքին, թե պատմաբանները թող զբաղվեն անցյալով, իսկ քաղաքական գործիչնեը ` ապագայով, Շուլցը, որպես պատասխան եւ որպես խորհուրդ` սեփական կարծիքն է արտահայտել. “Որպես գերմանացի եւ հատկապես` որպես բազմազգ խորհրդարանի գերմանացի նախագահ` ես ստիպված եմ ամեն օր երես առ երես դուրս գալ մեր անցյալի հետ, որն այնքան էլ անբիծ չէ, անցյալի ուրվականները մեզ հետեւում են մինչ օրս: Դա հեշտ չէ, սակայն  կարծում եմ, որ դուք պետք է անկախ ուսումնասիրություններ կատարեք, եւ եթե դրանց արդյունքում այն եզրակացության գաք, որ ցեղասպանություն եղել է, ուրեմն պետք է ընդունեք այն: Կարծում եմ` Թուրքիան պետք է առաջին քայլը կատարի` խնդրի լուծման ուղղությամբ: Ես հարգում եմ Ֆրանսիայում ընդունված օրենքը եւ գիտեմ, որ շատերը Եվրամիությունում կիսում են ֆրանսիացի խորհրդարանականների կարծիքը”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ