23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Պատգամավորների գլուխները հաշվելու” Բախշյանի սովորությունը վիրավորել է Դավիթ Հարությունյանին

“Ազգային Ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն,  իսկապես շատ կարեւոր է:  Այսօր խորհրդարանում հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ նախագիծը սահմանում է պատգամավորների վարքագծի կանոններն ու նախատեսում էթիկայի հանձնաժողովի ստեղծումը:

Իր եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ մինչ այս որեւէ մեկը որեւէ քայլ չէր գործադրել, որպեսզի ապահովվեր սահամանդրական այն նորմը, որով պատգամավորին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Դավիթ Հարությունյանն ասաց, որ սահմանադրական նորմը ձեռնարկատիրության հետ կապված հարցը չի լուծում, ուստի այն  օրենսդրական կարգավորման կարիք ուներ:

Անդրադառնալով նախորդ ելույթներին` /”Ժառանգության” պատգամավորների-խմբ/  Դավիթ Հարությունյանը դրանք բարոյագիտական բնորոշեց ու նշեց, որ դրանք տեղին չեն: “Փորձել վիրավորել գործընկերներին, նշել , որ հաշվել է նրանց գլուխները, բարոյագիտության առումով լավ հիմք չէ”,-նկատեց Դավիթ Հարությունյանը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նկատի ուներ “Ժառանգության” պատգամավոր Անահիտ Բախշյանի հայտարարությունները, ով մշտապես “հաշվում է պատգամավորների գլուխները”` իրենն էլ հետը, ստուգելու դահլիճում գտնվող պատգամավորների եւ գրանցված պատգամավորների  թիվը:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ մտադիր է նախագիծը արագ կերպով լրամշակել եւ խնդրեց քաղաքական ուժերին իրենց առաջարկությունները ներկայացնել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ