23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Տիգրան Սարգսյանը չհանձնվեց. ՀՀԿ ցուցակն ու գաղափարախոսությունը

Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ կարեւորը ոչ թե այն է, թե ՀՀԿ համամասնական ցուցակում ով որ տեղը կգրավի, այլ այն թե կուսակցությունն ինչ գաղափարախոսությամբ է գնում ընտրություններին: Այսօր այս մասին լրագրողների հետ  ճեպազրույցում հայտարարեց Տիգրան Սարգսյանն ու հավելեց, որ ժողովուրդը հետեւելու է հենց նրան, թե որ քաղաքական ուժն ինչ ծրագրերով է գնում ընտրությանը:

Լրագրողների հարցին, թե ՀՀԿ-ականները երբեք գաղափարական գործոնը չեն շեշտադրել, վարչապետը պատասխանեց.”Ես չեմ ուզում համաձայնվել, թե իմ գործընկերներն այդպիսին են: Իհարկե, մեր  կուսակցությունում կան այդպիսիք, բայց հիմնական զանգվածը հետաքրքրված է մեր ծրագրերով եւ դրա վառ ապացույցն այն կոնֆերանսն է, որը մենք անցկացրեցինք”,-նկատեց վարչապետն ու հավելեց, որ ՀՀԿ տնտեսական սեմինարի ժամանակ կուսակցությունը բաց քննարկումների միջոցով ներկայացրեց իր ծրագրերը:

“Դա պետք է լինի մեր կուսակցության դեմքը եւ մեր կուսակցության ներսում դեմոկրատական գործընթացներ են իրականացվել ձեր մասնակցությամբ եւ իրականացվելու են”: Որքան էլ լրագրողները փորձեցին պարզել, թե այսուհանդերձ, Տիգրան Սարգսյանն ում է տեսնում ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին եւ երկրորդ տեղերում, վարչապետը չբավարարեց նրանց հետաքրքրությունն ու այդպես էլ իր անձնական տեսակետը չհայտնեց:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ