23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետական գույքի օտարման աճուրդները կիրականացվեն նաև էլեկտրոնային եղանակով

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնց համաձայն պետական գույքի օտարման նպատակով կազմակերպվող աճուրդները կիրականացվեն նաև էլեկտրոնային եղանակով, ընդ որում օտարվող գույքի մեկնարկային գինը կսահմանվի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով։ Այսպիսով, աճուրդները կդառնան առավել թափանցիկ, հրապարակային, գնորդների համար կստեղծվեն ավելի դյուրին պայմաններ, ինչպես նաև կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։ Էլեկտրոնային աճուրդի ներմուծման շնորհիվ շեշտակի կբարեփոխվի պետական գույքի օտարման գործընթացը։
Գործադիրը հաստատել է մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ էլեկտրոնային կրիչի արտադրության կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք (հավաստագիր) տալու կարգը։ Տեղեկանքը տրվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից` կրիչ արտադրող կամ ներմուծող ֆիզիկական անձի կամ կազմակերպության դիմումի հիման վրա։
Կառավարության որոշմամբ 2013 թ. հունվարի 1-ին կիրառությունից հանվում են ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման ‘2009’ թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները, արգելվում է ‘2008’ թվագրմամբ, 2014 թ. հունվարի 1-ից` “2009” թվագրմամբ ակցիզային դրոշմանիշով դրոշմավորված արտադրանքի իրացումը։
ՀՀ կառավարության կողմից իրականացվող մաքսային ընթացակարգերի պարզեցման և դյուրացման, ինչպես նաև ներդաշնակ օրենսդրական միջավայրի ապահովման նպատակով գործադիրը փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մեկն այն հաշվով, որ օդային և ավտոմոբիլային տրանսպորտով ՀՀ մաքսային սահմանը հատող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների հայտարարագրման համար ստեղծվեն հավասար պայմաններ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ