22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ն պա՞րտք էր

Փետրվարի 12-ին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, ըստ ՀԱԿ-ի պատասխանատուների` թեկնածու Սասուն Միքայելյանին պիտի աջակցեր “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը: Ինչպես խոսում էին Հրազդանում, ԲՀԿ-ն պարտք է ՀԱԿ-ին:

Իջեւանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ին աջակցել էր ՀԱԿ-ը, եւ համապատասխանաբար, պարտքը պիտի փակվեր:

Թիվ 25 ընտրատարածքից պատգամավոր ընտրված, ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ն չուներ որոշում որեւէ  Հրազդանի ընտրություններում որեւէ մեկ թեկնածուի պաշտպանել:

“Այսինքն` իմ կուսակիցները ազատ էին իրենց ընտրությունում: Ես անձամբ քվեարկել եմ Արամ Դաինելյանի օգտին”,-ասաց պատգամավորը:

Վերջինս նշեց նաեւ, որ տեղյակ չէ որեւէ պայմանավորվածության մասին: “Ես անձամբ ոչ մեկին ոչինչ չեմ խոստացել, պարտավորություն չունեմ եւ պարտք չեմ”,-ասաց  Մխիթար Հարությունյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ