18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչպիսին էր Հրազդանի ընտրությունը. գնահատեցին ժառանգական եւ հանրապետական պատգամավորները

Հրազդանում տեղի ունեցած ընտրություններում լարվածությունը շատ էր, ինչը խոսում է վստահության պակասի մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Նա նշել է, որ ընտրություններին հետեւող “Ժառանգության” պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանը հաղորդել են, որ այս ընտրությունների ժամանակ էլ, ինչպես միշտ, օգտագործվել են վարչական լծակները եւ ընտրակաշառքի մեխանիզմները:

“Ամբողջ օրվա ընթացքում միակ սպասումը կապված էր  ընտրակեղծիքի հետ, այսինքն, լավ բանի չէին սպասում”,-նշեց նա: Ստյոպա Սաֆարյանի խոսքով, արտառոց դեպքեր թեեւ չեն գրանցվել, սակայն իր գործընկերների փոխանցմամբ, քվեարկության ընթացքում տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել ցանկացած ընտրությունների ժամանակ:

Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ընդդիմությունը լուրջ մարտահրավեր ունի եւ նրա գերազանցությունը իշխանության  թեկնածուի նկատմամբ այնքան պետք է լինի, որ իշխանությունը չկարողանա գործադրել վերը նշված միջոցները: “Հրազդանում ընդդիմադիր կուսակցությունների` “Ժառանգության”, ՀԱԿ-ի, “Ազատ դեմոկրատներ”-ի համագործակցությունը եւ հակակշռումը էապես ազդեց ընտրությունների կոռումպացվածության վրա:

Երեկ իշխանությունը արժանի հակահարված ունեցավ եւ եթե չլիներ այս համագործակցութունը, ընտրություններն ավելի վատը կլինեին”,-ասել է Ստյոպա Սաֆարյանը: Նրա ընդդիմախոսի` ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի կարծիքով, Հայաստանում պետք է նոր մշակույթ ձեւավորվի, որ հաղթողները շնորհավորեն պարտված թեկնածուին:

“Այսօր Սասուն Միքայելյանի շտաբից հաղորդագրություն է տարածվել, որ չեն պատրաստվում բողոքարկել որեւէ ընտրատեղամասում կայացած ընտրությունների արդյունքները”,-նկատեց Կարեն Ավագյանը: ՀՀԿ-ական պատգամավորը ընտրախախտումների մասին խոսակցությունները “ընդհանուր բնույթի” է որակել ու նշել, որ դրանք բամբասանքների շարքից են:

Կարեն Ավագյանի խոսքով, խախտումները, որոնց մասին նշվում է, իրավական հիմքեր չունեն, հակառակ դեպքում Սասուն Միքայելյանի շտաբը կբողոքարկեր ընտրությունների արդյունքները: Այս հայտարարությանը ասուլիսին ներկա լրագրողները դիտարկում արեցին, թե Սասուն Միքայելյանը չբողոքարկելու պատճառաբանության մեջ նշել է ՀՀ դատական համակարգի նկատմամբ անվստահությունը:

“Եթե չեն կարողանում ապացուցել դա իրենց խնդիրն  է եւ նշանակում է, որ դրանք իրավական շարունակություն չեն կարող ունենալ”,-հայտարարել է Ավագյանը, հավելելով, որ ընդդիմադիր բոլոր կուսկացությունները, որոնք սատարում էին Սասուն Միքայելյանին, չկարողացան ապահովել հաղթանակ` ԸՕ-ով վստահցած անձանց տրված բոլոր լիազորություններով հանդերձ եւ սա, ՀՀԿ-ական պատգամավորի խոոսքով,  ժողովրդի վերաբերմունքն է ընդդիմությանը:

Ստյոպա Սաֆարյանը Կարեն Ավագյանի վերջին հայտարարությանը հակադարձեց` նկատելով. ”ԸՕ փոփոխությունների շնորհիվ ընտրական հանձնաժողովում ընդդիմադիր կուսկացություններից որեւէ մեկը չկար, ինչ մանիպուլյացիա ասես, կարող եք անել”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ