Երկրապահները հրաժարվում են խոսել
Փետրվարի 18-ին կայանալիք Եկրապահ կամավորականների համագումարին, ըստ երեւույթին չեն մասնակցի ՀԱԿ ներկայացուցիչներ, ԵԿՄ անդամներ Մյասնիկ Մալխասյանն ու Գագիկ Ջհանգիրյանը:
ԵԿՄ-ից մեզ տեղեկացրեցին, որ նրանք չեն հեռացվել միությունից, եւ ոչ էլ դիմում են ներկայացրել միության անդամությունից ազատվելու համար:
Henaran.am-ի հետ զրույցում թե Գագիկ Ջհանգիրյանը, թե Մյասնիկ Մալխասյանը հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին: “Կներեք, բայց ինչ վերաբերում է Եկրապահին, ես ոչինչ ասել չեմ կարող’”.-ասաց Մալխասյանը: Համարյա նույն պատասխանը տվեց նախկին զինդատախազը: