26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քլինթոնի եւ Դավութօղլուի հանդիպման հիմնական թեման Սիրիան էր /վիդեո/

ԱՄՆ-ը աջակցում է Սիրիայի վերաբերյալ ԱԵԼ-ի առաջարկած կարգավորման ծրագրին, չնայած որոշ դժվարություններ է տեսնում դրա իրագործման մեջ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու հետ հանդիպումից հետո: Սիրիայի իրավիճակը նրանց բանակցությունների հիմնական թեման է եղել, հաղորդում է “ИТАР ТАСС”-ը:

Հանդիպման ժամանակ Քլինթոնը եւ Դավութօղլուն քննարկել են նաեւ “Սիրիայի ընկերների” խմբի առաջին նիստին պատրաստվելու հարցը: Ամերիկացիները ցանկություն են հայտնել, որ “Սիրիայի ընկերները” առաջին հերթին զբաղվեն սիրիացի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելով:

Դավութօղլուն իր հերթին նշել է, որ իրենք չեն կարող լուռ հետեւել, թե “ինչպես է ընթանում այդ հումանիտար ողբերգությունը”, եւ աշխատում են դիավանագիտական ուղիներ գտնել իրավիճակը հարթելու համար: Նա հատուկ ընդգծել է, որ անհրաժեշտ է նաեւ մտածել “գործողությունների լրացուցիչ տարբերակների մասին”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ