25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքական դատարանը դարձյալ մերժեց հայ զինվորի սպանության մեջ մեղադրվողի կալանքը

Թուրքական  զորամասերից մեկում 2011-ի ապրիլի 24-ին սպանված Սեւակ Շահին Բալըքչի սպանության գործով 5-րդ դատավարության արդյունքում կրկին մերժվել է մարդասպան Քվանչ Աղաօղլուի կալանավորումը, հաղորդում է թուրքական մամուլը:

Դատավորը պահանջել է, որ հաջորդ նիստի ժամանակ ներկա գտնվի մարդասպանի ազգական Բյուլենթ Քայան, որը ականատես զինվոր Հալիլ Էքշիին ստիպել էր սխալ ցուցմունք տալ:

Սեւակի զորացրմանը մնացել էր 23 օր: Ըստ պաշտոնական վարկածի` զինակից ընկերը իբր թե  պատահաբար էր կրակել էր նրա վրա: Դատարանը առաջին իսկ նիստից ազատ է արձակել Աղաօղլուին` հիմնավորելով, թե նա փախչելու տեղ չունի:

Ռազմական դատախազության կողմից ներկայացված մեղադրականում Աղաօղլուի համար նախատեսվում է  ընդամենը 9 տարվա ազատազրկում` “անփութության հետեւանքով սպանություն գործելու համար”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ