26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արթուր Բաղդասարյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության պատվիրակությանը

 

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Արեւելյան Գործընկերության եւ Արեւելյան հարեւանության  երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Կլաաս վան դեր Թեմպելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Փիթեր Յան Լանգենբերգը:

Կողմերը քննարկել են Նիդերլանդների թագավորության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ նոր նախաձեռնությունների եւ երկկողմ ծրագրերի հնարավորությունները` Հայաստանում ԵՄ չափանիշներին համապատասխան բարեփոխումների իրականացման գործընթացի շրջանակներում:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի խոսքով` Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության հարուստ օրակարգը` մոտ 170 գործողությունների տեսքով ներկայացված է Հայաստան-ԵՄ համագործակցության նոր` 2012-2013թթ. ծրագրում: ԱԱԽ քարտուղարը կարեւորել է այս ծրագրի իրականացման ընթացքում ԵՄ առանձին երկրների, մասնավորապես Նիդերլանդների Թագավորության հետ բարեփոխումների գործընթացին նպաստող առանձին ծրագրերի եւ նոր նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը:

Պարոն Թեմպելը գոհունակություն է հայտնել Հայաստանում տարբեր ոլորտներում ԵՄ չափանիշներին համապատասխան բարեփոխումների իրականացման գործընթացում Հայաստանի ղեկավարության վճռական տրամադրվածության կապակցությամբ, ինչը հնչեցվում է միջազգային տարբեր ատյաններում, եւ արդեն իսկ տեսանելի է առաջընթացը մի շարք ոլորտներում: Նա նաեւ կարեւորել է Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի գործունեությունը եւ պատրաստակամություն է հայտնել ներգրավվել այս կարեւոր գործընթացներում:

 Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԱԽ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ