21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրք ժխտողականին ԱՄՆ-ում արհամարհել են

Հայոց ցեղասպանությունը ժխտող եւ “Երիտթուրքեր” շոուի հիմնադիր Ջենք Ույգուրի ելույթը ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համագումարում ուղեկցվել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի եւ Հարավային Կալիֆորնիայի հայ դեմոկրատների  բողոքներով, հաղորդում է “Asbarez”-ը:

Հայ դեմոկրատներին մտահոգել է հատկապաես Ույգուրի հոդվածը, որում նա գրում է, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ պնդումները իրական փաստերի վրա չեն հիմնված: Առաջադիմական խմբակցության նախագահը, որի նիստին ելույթ է ունեցել Ույգուրը, հայտնել է, որ իր  կազմակերպությունն աջակցում է Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերին, սակայն միաժամանակ հրաժարվել է չեղյալ հայտարարել Ույգուրի ելույթի պայմանավորվածությունը:

Թուրք ժխտողականը հայտնել է, որ չի ատում հայերին եւ որ իր շոուի վարողներից մեկը նույնիսկ հայուհի է: Նրա ելույթի ժամանակ ոմանք լքել են դահլիճը, ոմանք էլ նույնիսկ մեջքով են շրջվել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ