22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացվել

Քրդական “Խաղաղություն եւ ժողովրդավարություն” կուսակցության անդամ Հասիփ Քափլանը դատական հայց է ներկայացրել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, մի քանի նախարարների, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Ազգային հետախուզության մի քանի աշխատակիցների դեմ` 2011-ի դեկտեմբերի 28-ին Իրաքի հետ սահմանի վրա կոտորված 34 քրդերի համար, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Քափլանն իր հայցում նշել է, որ կոտորված քուրդ գյուղացիների մոտ զենք չի եղել, նրանք չեն դիմադրել անվտանգության ուժերին, բացի այդ` նրանց ոչ ոք չի արգելել անցնել այդ տարածքով: Նա պահանջել է հիշյալ անձանց պատժել Թուրքիայի քրեական օրենսգրքի 76 եւ 77 հոդվածներով, որոնք պատիժ են նախատեսում “ցեղասպանության եւ  մարդկության դեմ գործած հանցանքների” համար:

Անկարան հայտարարել էր, թե քաղաքացիական անձանց շփոթել են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների հետ եւ կրակ են բացել նրանց վրա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ