23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փողը ՀԱԿ-ին էլ է լույս տալի՞ս

ՀԱԿ հանրահավաքների պարբերականության կրճատումը պայմանավորված է երկրում ժողովրդավարության առաջընթացով: Այդ մասին այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

‘’Որեւէ մեկը թող չփորձի ժողովրդի կամքի հետ խաղալ, նրա գիտակցության հետ հաշվի չնստել:Մեր ժողովուրդը հենց սկսում է ճանաչել` եթե դրական առումով է ճանաչում, ապա  գնում է տվյալ քաղաքական ուժի հետեւից, իսկ եթե բացասական առումով է ճանաչում, ապա սկսում է հետ կանգնել’’,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Դիտարկմանը, թե կոնգրեսականները  հանրահավաքներին մասնակիցների սակավությունը պայմանավորում են արտագաղթով եւ միջքաղաքային ճանապարհները փակելու իշխանական փորձերով, Գագիկ Մելիքյանն ասաց, որ եթե անգամ իշխանությունները փակում են ճանապարհները,  “միլիոնանոց Երեւանում չգտնվե՞ց մի 2 հազար մարդ, որ գա հանրահավաքին”: ՀՀԿ-ական պատգամավորի համոզմամբ` ՀԱԿ հանրահավաքներին մասնակցում են 500 հոգի տարածքում զբոսնողները, 500-ը տարբեր ծառայություններ մատուցողներ, մի քանի հարյուր հոգու էլ բերում են փողով:

‘’Բա գիտեք իրենց սիրուն աչքերի համա՞ր են այդ մարդիկ գալիս հանրահավաքին: Իհարկե, փողով են բերում: Ի՞նչ նորություն են ասում, կամ ասածներից ո՞րն են արել, որ պիտի մարդիկ հավատան ու այդ սառնամանիքին գան կանգնեն իրենց  կողքին: Կամ ելույթ ունեցողներից ո՞ր մեկը չի եղել իշխանությունում: Եթե գտնեք մեկին, ապա ես ներողություն կխնդրեմ’’,- ՀԱԿ-ի թեման  եզրափակեց Գագիկ Մելիքյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ