ՍԴՀԿ-ն չի վտանգի ՀԱԿ-ին. Գուրգեն Եղիազարյան
“Ինչո՞ ւ սա հիմա եղավ: Վաղը ընտրություններ են, էսօր ապագա ընտրություններին ընդառաջ քայլեր է անում իշխանությունը: Վաղը կասեն` ՍԴՀԿ-ն Պերկուպերկյանն է, որը չի ստորագրել ՀԱԿ-ի հռչակագիրը: Մինչեւ դատ-դատաստան, ընտրությունները կավարտվեն”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ՍԴՀԿ-ի շուրջ ստեղծված պատմությունից, հայտարարեց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ն ՀԱԿ անդամ է: “Նույնն անվան տակ գրանցել են երկու տարբեր մարդկանց , պետռեգիստրը նրա համար է, որ անունները չկրկնվեն: Եթե վաղը մի աղվես հուշի եւ Պերկուպերկյանը մի դիմում գրի, որ ես չեմ ստորագրել էս հռչակագրի տակ, ես կապ չունեմ ցուցակների հետ, ընթացք տալու հետ կապված պետք է դադարեցնեն մեր մասնակցությունը ընտրություններին”,-հայտարարեց Գուրգեն Եղիազարյանը ու հավելեց, թե սա ծուռ հայելիների թագավորությունն է:
“Նման դեպքերը կամ կարող են լինել Հայաստանի պես երկրում կամ էլ հոգեբուժարաններում, երբ մարդն ասում է ես Նապոլեոնն եմ, ես Չինգիզ խանն եմ, իսկ ստեղ առաջ են անցել, նապոլեոններին փաստաթուղթ են տալիս”,-շարունակեց Գուրգեն Եղիազարյանը:
Նա նշեց, որ եթե ՍԴՀԿ-ն զգա, որ այս ողջ պատմությունը վտանգում է ՀԱԿ-ին, հնարավոր է որ չմասնակցի ընտրություններին.”Եթե մենք իմանանք, որ վտանգելու ենք մեր ընկերներին, իհարկե, չենք գնա”: Նա չբացառեց որ ՍԴՀԿ գործիչները ՀԱԿ ցուցակում ընդգրկվեն ոչ թե որպես կուսակցական գործիչներ, այլ որպես անհատներ: