Ե՞րբ Ծառուկյանը կհայտնվի խաղից դուրս վիճակում
“Դա չի հայտարարել Գագիկ Ծառուկյանը, որը որոշումներ է կայացնում ԲՀԿ-ի անունից, դա ասել է մի մարդ, որը նոր է մտնում կուսակցություն:
Դա կարող է դառնալ նրա մասնավոր կարծիքը”,-այսօր Հենարան մամուլի ակումբում ասել է Սոցիոմետր սոցիոլոգիական հետազոտությունների նախագահ Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով վերջերս ԲՀԿ-ացած Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե կոալիցիան իր ուժը կորցրել է:
Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, ամեն ինչ պարզ կդառնա միայն ընտրություններից հետո: “Եթե ԲՀԿ-ն դարձավ խորհրդարանական մեծամասնություն, դեռ շատ բան կարող է փոխվել, եթե նա մնաց երկրորդը, իշխանության մնալու միակ երաշխիքը նորից կոալիցիա մտնելն է, որ այն նախարարական տեղերը, որ նա այսօր ունի, կարողանա պահել”,-ասել է Ահարոն Ադիբեկյանն ու հավելել.
”Վերջին հաշվով նա ինչու է իր կուսակցականներին ոգեշնչում, որ կգանք իշխանության, դուք պաշտոններ կունենանք”: Սոցիոլոգի խոսքով, եթե օրինակ ՕԵԿ-ը եւ “Ժառանգությունը” ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեն, ԲՀԿ-ն կհայտնվի խաղից դուրս վիճակում: