01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

‘Մենք պետք է բուժենք հայ ժողովրդի վերքերը’. Եվրանեսթի ԽՎ անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները փետրվարի 22-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ,  ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները եղան Ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնին առնչվող վավերագրերին ու փաստաթղթերին։

Եվրանեսթի ԽՎ Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահ Լայմա Լյուչիա Անդրիկիենեն նշեց.’Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպիչներին, որ մեզ հնարավորություն ընձեռվեց մեր հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերի հիշատակին’:

Տիկին Անդրիկիենեն գրառում թողեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում.’Հայ ժողովուրդը վայելում է մեր հարգանքը, եւ մենք նրա կողքին ենք։ Մենք պետք է բուժենք հայ ժողովրդի վերքերը’:

Henaran.am-ին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ