05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ով է գլխավորելու եւ ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում

Մամուլը եւ քաղաքական դաշտը տեւական ժամանակ է քննարկում է, թե ով է առաջնորդելու ՀՀԿ նախընտրական ցուցակը: Մասնավորապես առաջին հորիզոնականի առնչությամբ փորձագիտական շրջանակները վարկածներ են առաջ քաշում, որ հնարավոր է երկու տարբերակ` ցուցակ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եւ առանց նրա:

Ով է գլխավորելու ՀՀԿ ցուցակը: Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով հարցը, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց, թե կա հստակ քաղաքագիտական ճշմարտություն.

“Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Եւ դժվար հասկացողների համար եւս մեկ անգամ կրկնում եմ, որ Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակի առաջին համարը կուսակցության նախագահն է”:

Ինչպես են “հանրապետականում” վերաբերում կուսակցության դեմքերի եւ նրանց ցուցակում տրվելիք քվոտաների շուրջ խոսակցություններին: Տեսակետներ են հնչում, թե ՀՀԿ-ն տարբեր անձերի եւ թեւերի է բաժանված, որոնցից յուրաքանչյուրին ցուցակում քվոտա է հատկացվելու:

Արձագանքելով մեր այս դիտարկմանը, Շարմազանովը մասնավորապես նշեց, որ ՀՀԿ-ն կայացած քաղաքական ուժ է եւ ոչ թե սահմանափակ պատասխանատվության ընկերություն: “Քվոտավորման մասին խոսում են նրանք, ովքեր սովոր են ՍՊԸ-ի գործառույթներ իրականացնել` քվոտաների “տալ-առնելիքով” զբաղվել”:

“Կուսակցությունն այսօր ավարտին կհասցնի իր նախընտրական ծրագրի մշակումը, որը “համարձակ բարեխոխումների կուրս է ուղենշում:  Նրանք, ովքեր կարող են իրականացնել այդ բարեփոխումները, կընդգրկվեն մեր ցուցակում”,-եզրափակեց Շարմազանովը, պատասխանելով հարցին, թե ովքեր են լինելու իշխող քաղաքական ուժի համամասնական ցուցակում, նշվում է, որ նոր դեմքեր, մասնավորապես երիտասարդներ են ընդգրկվելու:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ