05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՔԴՄ-ն կսատարի ՀՀԿ-ին

Henaran.am-ը տեղեկացրել էր , որ հայաստանյան  երեք քաղաքական ուժերի ղեկավարներ` Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը եւ Հայկ Բաբուխանյանը ՀՀԿ համամասնական ցուցակում կընդգրկվեն:

Այս կապակցությամբ զրուցեցինք ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանի հետ: Վերջինս հայտարարեց, թե ՀՀԿ-ի հետ համագործակցության ծավալների հարցը դեռ քննարկվում է եւ որոշում կայացնելուց հետո ՀՔԴՄ-ն հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:

“Անկախ նրանից, որեւիցե մեկը մեզնից այս նախընտրական փուլում որեւէ կերպ կմասնակցի նախընտրական գործընթացներին, թե ոչ, մեր կուսակցությունը կսատարի ՀՀԿ-ին”,- Henaran.am-ին ասաց Խոսրով Հարությունյանն ու հավելեց, որ սա ոչ միայն  պրակտիկ քաղաքական նպատակներից է բխում, այլեւ գաղափարական ընդհանրություններից, ինչի մասին է խոսում ՀՀԿ-ի` ԵԺԿ-ին անդամակցելը, որտեղ առանցքայինը եվրոպական քրիստոնեադեմոկրատական քաղաքական ուժերն են:

“Մենք սատարել ենք ՀՀԿ-ի 2007-2008 թվականներին` թե ներքին, թե արտաքին քաղաքական նախաձեռնություններին, հանրապետության նախագահին, եւ այդ համագործակցությունը իր շարունակությունը կստանա”,-շարունակեց Խոսրով Հարությունյանը:

Henaran.am-ի դիտարկմանը, թե արդյոք ՀՔԴՄ-ի` որպես առանձին քաղաքական ուժի ինքնուրույնությունը չի վտանգվում,  վերջինս պատասխանեց.”Եթե նույնիսկ կուսակցական միավորումներ ու այլյանսներ լինեն, յուրաքանչյուր քաղաքական ուժ շարունակում է պահպանել իր ինքնուրույնությունը”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ