07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

“Թող վեր-վեր չթռնեն”… Ծառուկյանին “տեղը կդնի”

Աբովյանցի գործարար Արթուր Հարությունյանը` “Պալաչ” մականունով, դիմում է ներկայացրել ՀՀԿ շարքերն ընդունվելու համար: Հիշեցնենք, որ նա նախկինում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորում է աշխատել, մտերմիկ` քավոր-սանիկական հարաբերությունների մեջ էին, նույնիսկ համատեղ բիզնես էին անում:

Սակայն, նախկին մտերիմների միջեւ “սեւ կատու” անցավ բիզնես “փայերը” չկիսելու պատճառով: Պալաչը որոշեց լքել ԲՀԿ-ն ու դառնալ հանրապետական: Մտերիմների հետ հանդիպմանը` նա ասել է, որ չի պատասխանելու “Ծառուկյանի եւ նրա թիմակիցների կողմից արված “նամյոկներին”, այլ խոսելու է նրանց հետ մայիսի 6-ից հետո:

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Պալաչը  պատրաստ է ամեն ինչ  անելու, որպեսզի Աբովյանում հաղթի հանրապետականը: “Իմ պատվի խնդիրն ա դա, պիտի ապացուցեմ”,-ասել է նա: “Թող վեր-վեր չթռնեն, այդ օրը պարզ կլինի թե ով` ով է”,-հայտարարել  է Պալաչը: Ի դեպ, նրա ղեկավարած  տաքսի սերվիսի աշխատակիցները նույնպես “շեֆի” հրահանգով դառնալու են հանրապետական:

Սակայն, Henaran.am-ի աղբյուրների համաձայն, Արթուր  Հարությունյանին Աբովյանում այնքան էլ չեն սիրում:  “Եթե ԲՀԿ-ից թռնում ա մի այլ տեղ, հաստատ այդտեղից էլ կթռնի ավելի տաք տեղ”,-ասում են նրա գործարար ընկերները: Իհարկե, վերջիներս էլի կհանդիպեն իրենց ընկերոջը` “հաց կկտրեն, բայց դե առաջվանը չեն լինի … ” :

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ