25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը ձերբակալել է 25 հակերների, որոնք սպառնում են կիբերհարձակումներ գործել կառավարական կայքերի վրա

Արգենտինայի,Կոլումբիայի, Չիլիի եւ Իսպանիայի ոստիկանները ձերբակալել են հակերական “Anonymous” խմբավորման 25 ակտիվիստների:

Ձերբակալվածները 17-40 տարեկան են, ում մոտ հայտնաբերվել են ավելի քան 250 ցանցային եւ հեռախոսային սարքավորումներ: Իսպանիայի ոստիկանության տվյալներով հակերներից 2-ը գրավի դիմաց  ազատ են արձակվել, որոնցից մեկը հանդիսանում է Իսպանիայում եւ Լատինական Ամերիկայում ցանցային հարձակումների կազմակերպիչը:

Միայն 2011-ի ընթացքում “Anonymous”–ի անդամները ջարդել են “Apple”–ի, “Sony”-ի եւ մի շարք երկրների ոստիկանությունների սերվերները: “Anonymous” -ի կազմում են տարբեր երկրները ներկայացնող հակերներ, ովքեր խոստացել են 2012-ի ընթացքում ամեն ուրբաթ օր կիբերհարձակումներ իրականացրել կառավարական կայքերի վրա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ