25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծննդաբերության ժամանակ 25-ամյա կնոջ մահն անհասկանալի է

“Աբովյանի ծննդատուն” ՓԲԸ-ի տնօրեն Լարիսա Մադոյանը Henaran.am-ի հետ զրույցում հեքրեց այն տեղեկությունները, որ փետրվարի 25-ին ծննդաբերության ժամանակ մահացած 25-ամյա Ֆլորա Աբգարյանի հարազատները ծեծել են ծննդատան փոխտնօրենին: “Նման բան չի եղել, նրանք քաղաքկիրթ մարդիկ են եւ ինչքան էլ վիշտը ծանր է` ըմբռնումով են մոտեցել”,-ասաց տիկին Մադոյանը: Նրա խոսքով, իրենց համար անհասկանալի էր հղիի մահը:

Ֆլորան պիտի ունենար իր երկրորդ երեխան: Առաջինն ունեցել էր կեսարյան հատումով: “Ֆլորան պիտի պառկեր բաժանմունքում` նախածննդյան հոսպիտալացման համար: Քանի որ նորմալ ծննդաբերությունը ռիսկային էր, քանի որ հնարավոր էր նախկին վիրահատության սպիի պատռվածք, պիտի կեսարյան հատումով ազատվեր”,-պատմեց Լարիսա Մադոյանը:  Վիրահատությունը սկսելուց հետո, հիվանդի մոտ առաջանում է դժվար կառավարում, բրոնխիալ սպազմ եւ սրտի կանգ:

Մասնագիտական խորհրդատվություն են խնդրում առողջապահության նախարարությունից եւ մասնագիտական խումբը հասնում է Աբովյան: Սակայն նրանք էլ անզոր են գտնվում: “Անհասկանալի մահ էր, ոչինչ չեմ կարող ասել, քրեական գործ է հարուցված, կատարվում է նախաքննություն”,-ասաց բաժանմունքի տնօրենը:Բժշկուհու խոսքով, մոր  սրտի կանգից հետո , նորածինն ունենում է թթվածնի քաղց ու մինչեւ հանեցին երեխային` ուշ էր:

Տնօրենը նշեց նաեւ, որ  բաժանմունքը ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով, դեղորայքով եւ նման խնդիրներ չկային:

Ֆլորա Աբգարյանին վիրահատող բժիշկը աշխատանքի գալիս է: Նա սկսնակ չէր, փորձ ուներ: “Հոգեբանական ծանր վիճակի մեջ է: Ախր ամսական 30-40 վիրահատություն է արվում, դեպքի հաջորդ օրն էլ արեցինք, որովհետեւ անհետաձգելի դեպք էր”,-ասաց Լարիսա Մադոյանը: Վերջինիս խոսքով, իրենց մոտ մեկ էլ 7 տարի առաջ էր մայրական մահ գրանցվել:

“Մենք ամեն դեպքում պատրաստվում ենք հանդիպել Ֆլորայի ամուսնու եւ հարազատների հետ, եթե իհարկե նրանք դեմ չեն լինի: Նրանց համար էլ անհասկանալի շատ խնդիրներ կան”,-ասաց տիկին Մադոյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ