04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմական կոնֆլիկտում 3-րդ կողմն ավելորդ է. Գյուլ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը իր կարծիքն է հայտնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական հռչակելու Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է թուրքական “Sabah” կայքը, Գյուլը կարծում է, թե “Սահմանադրական խորհուրդը Ֆրանսիային փրկեց խայտառակաությունից”:

“Այս որոշումով Ֆրանսիան վերադարձրեց վստահությունն իր նկատմամբ: Պատմական կոնֆլիկտը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարող են հարթել միայն այդ 2 երկրները: 3-րդ երկրի միջամտությունը այդ կոնֆլիկտի մեջ կարող է մեծ սխալ լինել եւ փակուղային իրավիճակ ստեղծել”,- նշել է Թուրքիայի նախագահը:

Գյուլի խոսքով` Թուրքիան առաջարկում է համատեղ պատմական հանձնաժողով ստեղծել “1915-ի իրադարձությունները ուսումնասիրելու նպատակով” :

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ