02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոյանը զվարճացրեց հանրապետական պատգամավորներին. Ժողովուրդ

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ՀՀԿ-ական պատգամավոր Միշա Ստեփանյանին ծննդյան օրվա առթիվ ուշագրավ նվեր է արել: Այս մասին տեղեկացնում է “Ժողովուրդ” օրաթերթը: Նրանց տեղեկություններով`  շաբաթ առավոտյան` Ստեփանյանի ծննդյան օրը, ԱԺ-ից զանգահարել են նրան եւ հրավիրել խորհրդարան:

Այստեղ էլ Նիկոյանը հանդիսավոր կերպով իր տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ ԱԺ մի խումբ աշխատակիցների ներկայությամբ Ստեփանյանին մի զավեշտալի պատվոգիր է հանձնել` “Ակտիվ պատգամավորական գործունեության եւ ծննդյան օրվա կապակցությամբ”:

“Կատարվածը բավականին զվարճացրել էր ՀՀԿ-ական պատգամավորներին, որոնք ակտիվորեն քննարկում էին Նիկոյանի նվերը` պատգամավորի ծննդյան օրվա առթիվ: “Ժողովուրդ”-ը Ստեփանյանից չկարողացավ ճշտել` որքանով է այդ նվերը դուր եկել նրան. պատգամավորն անջատել էր հեռախոսը»,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ