11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Պուտինը` սեքս-խորհրդանիշ /ֆոտո/

պուտինՌուսական “Լեւադա” կենտրոնը հետաքրքիր հարցում է կազմակերպել` պարզելու, թե ովքեր են  երկրի սեքս-խորհրդանիշերը:

Պարզվում է, որ ռուս կանանց համար ուժեղ սեռի ամենասեքսուալ ներկայացուցիչները երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, մերկապարող Սերգեյ Գլուշկոն եւ վարչապետ Վլադիմիր Պուտինն են: Բացի նրանցից ամենասեքսուալ տղամարդկանց հնգյակում են հայտնվել գործարար Միխայիլ Պրոխորովը եւ Ռուսաստանի “լավագույն ձայն” Նիկոլայ  Բասկովը:

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանք առաջին հերթին երազում են Անֆիսա Չեխովայի մասին: 2-րդ եւ 3-րդ տեղերում են Վերա Բրեժնեւան եւ Աննա Սեմենովիչը: Սեքս-խորհրդանիշերի իգական հնգյակում են հայտնվել նաեւ Ալլա Պուգաչովան եւ Ժաննա Ֆրիսկեն:

Ուսումնասիրության տվյալներով` Կիրկորովին ավելի շատ սիրում են 40-54 տարեկան կանայք, իսկ ահա Անֆիսա Չեխովայով հմայվում են 25-39 տարեկան տղամարդիկ, որոնք մեգապոլիսների բնակիչներ են եւ բարձրագույն կրթություն ունեն:

Ուսումնասիրողները փոքրիկ դժվարություն են ունեցել սեքս-խորհրդանիշերին որոշելու համար, քանի որ հարցումներին մասնակցած կանանց 49 տոկոսը եւ տղամարդկանց 53 տոկոսը չեն կարողացել որեւէ անուն տալ:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ