21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Փակ շուկայի տարածքում քանդման աշխատանքները դադարեցված են

Մայրաքաղաքի փակ շուկայի տարածքում  իրականացվող քանդման աշխատանքների մասին ստացված ահազանգի հետ կապված, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  հանձնարարել է քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության եւ հասարակական կարգի պահպանման վարչության պետերին անձամբ այցելել նշված վայր, ծանոթանալ իրավիճակին եւ ձեռնարկել համապատասխան քայլեր:

Տեղում պարզվել է, որ կառույցի սեփականատեր ‘Թիվ 1 շուկա’ ՍՊԸ-ն  տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլտվության առկայության նախաձեռնել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ: ‘Վարչական իրավախախտումների վերաբերյալ’ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով կազմվել է արձանագրություն` առանց թույլտվության տանիքի ծածկի քանդման աշխատանքներ իրականացնելու համար: Աշխատանքները դադարեցված են եւ տարածքը   վերցված է խիստ հսկողության տակ:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ