22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱԳ նախարարի հայտարարությունը` ՀՀ ՄԱԿ-ի անդամակցության քսանամյակի կապացությամբ

Այս օրը պատմական է հայ ժողովրդի համար: Նորանկախ Հայաստանը, առաջնորդվելով համամարդկային արժեքներով և խաղաղ համակեցության հիմնարար գաղափարով, քսան տարի առաջ միացավ միավորված ազգերի ընտանիքին:

Հայաստանը  պատվով է ընդունել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները, որոնք համահունչ են մեր ժողովրդի իղձերին:

Երկու տասնամյակների ընթացքում Հայաստանն իր շարունակական նպաստն է բերել ՄԱԿ-ի  նպատակների իրականացմանը` միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանմանը, խաղաղ միջոցներով  և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա վեճերի կարգավորմանը, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի հարգման հիման վրա պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային համագործակցությանը, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի խթանմանը:

Հայաստանը շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ-ի գործունեությանը` միջազգային հանրության համատեղ ուժերով նպաստելով մարդկության առջեւ ծառացած մարտահրավերների դիմագրավմանն ու խնդիրների լուծմանը, մարդկության համար առավել խաղաղ, անվտանգ, ապահով եւ արժանապատիվ ապագայի կերտմանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ