26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՕԵԿ համագումարն իր ներկայությամբ պատվել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շուտով կմեկնարկի ՕԵԿ 10-րդ համագումարը: Համագումարն իր ներկայությամբ կպատվի ՀՀ նախագահ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Համագումարին` ՕԵԿ խոսնակ Սուսաննա Աբրահամյանի փոխանցմամբ հրավիրված են խորհրդարանական խմբակցությւոնների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ “Ժառանգության” ներկայացուցիչները, նաեւ դեսպաններ: Հաշվետու ժամանակահատվածի եւ կուսակցության առաջիկա ռազմավարության մասին ելույթով հանդես կգա ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նախատեսված է նաեւ ՕԵԿ ծրագրի եւ կանոնադրության մեջ փոփոխությունների մասին որոշում ընդունել: Տեղի կունենան նաեւ ՕԵԿ ղեկավար մարմինների ընտրությունները:

Այստեղ են  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը,”Ժառանգությունից” Կարինե Հակոբյանը, ՀՀԿ-ից ներկա է նաեւ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

2669 պատվիրակներից համագումարի աշխատանքներին մասնակցում են  2662-ը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ