24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Ազատ դեմոկրատներ”-ը Րաֆֆի Հովհաննիսյանին սատարել-չսատարելու հարց չեն քննարկել

“Ազատ դեմոկրատներ”-ը 2013թ կայանալիք նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության ձեւաչափի հարցը դեռ չեն քննարկել: Այսօր այս մասին Henaran.am-ին ասել է “Ազատ դեմոկրատներ” կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Մասնավորապես, մեր այն հարցին, թե արդյոք “Ազատ դեմոկրատներ”-ը կսատարեն “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որը երեկ հայտարարեց իր առաջադրման մասին, Ալեքսանդր Արզումանյանն ասել է.”Դեռ որոշում չունենք: Կուսակցությունը կհավաքվի եւ կորոշի: Նախագահական ընտրությունների հետ կապված հարց չենք քննարկել”:

Հիշեցնենք, որ “Ժառանգություն”-“Ազատ դեմոկրատներ” հարաբերությունների հանգուցալուծումից հետո, երբ երկու կուսակցությունները բաժանվեցին,  “Ազատ դեմոկրատներ”-ի վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Րաֆֆի Հովհանիսյանին սատարել-չսատարելու մասին հարցին, ասել էր, որ իր եւ “Ժառանգության” միջեւ որեւէ անձնական խնդիր չկա, եւ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական ծրագիր ներկայացնի, որը կհամապատասխանի նաեւ “Ազատ դեմոկրատների” պատկերացումներին, չի բացառվում, որ կուսակցությունը կարող է կրկին քննարկել հարցը:

Ավելի ուշ հրապարակ նետվեց “Ազատ դեմոկրատների” վարչության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի առաջադրման տարբերակը, ինչը եւս կուսակցությունից չբացառեցին:

Հիշեցնենք, նաեւ, որ “Ժառանգություն”-“Ազատ դեմոկրատներ” դաշինքն ստեղծվեց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին` երկարատեւ գործելու եւ նախագահական ընտրություններին միասին գնալու հեռանկարով:

Կուսակցությունները միասնական ցուցակով մտան խորհրդարան, սակայն կարճ  ժամանակ անց, Րաֆֆի Հովհաննսիյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի միջեւ մանդատից հրաժարվել-չհրաժարվելու պայմանավորվածության հարցի շուրջ տարաձայնությունները ջրբաժան հանդիսացան “Ժառանգության” ու “Ազատ դեմոկրատներ”-ի  միջեւ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ