06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծառուկյանը Բոստանջյանին չի ընդգրկելո՞ւ ցուցակում.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” օրաթերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ  “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մտադիր է ձերբազատվել կուսակցության Աժ խմբակցության պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանից: Պատիժը դրսետրվելու է այն կերպ, որ Բոստանջյանը ԲՀԿ համամասնական ցուցակի ոչ առաջին եւ ոչ էլ երկրորդ տասնյակում տեղ չի զբաղեցնելու:

Նա, ըստ որոշ տեղեկությունների, հաջորդ Աժ ԲՀԿ ցուցակով չի անցնելու: Երեկ, երբ թերթի թղթակիցն այս կապակցությամբ մեկնաբանություն է խնդրել Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանից, նա պատասխանել է, որ ԲՀԿ համամասնական ցուցակը դեռ քննարկման փուլում է:

Բոստանջյանի հետ զրուցել` թերթին չի հաջողվել, վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում և տեւական ժամանակ է` ընդհանրապես խուսափում է լրագրողների հետ շփումներից: Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Ծառուկյանը վաղուց արդեն դադարել է Բոստանջյանին վստահել, իսկ ԲՀԿ-ում եւ ԲՀԿ-ամերձ շրջանակներում Բոստանջյանին համարում են Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի ականը` ԲՀԿ-ի ներսում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ