06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Թող Սիլվան խոսա` ես իմը կասեմ”. Վարդան Այվազյանը փաստեր է ուզում

“Թող Սիլվան խոսա` ես իմը կասեմ”,-այսօր լրագրողներին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը`անդրադառնալով իր հասցեին գործարար Սիլվա Համբարձումյանի կողմից շարունակ հնչող հայտարարություններին: Վարդան Այվազյանը հիշեցրեց, որ Սիլվա Համբարձումյանը խոստացել է մարտի 13-ին ասուլիսով հանդես գալ:

Գործարար տիկնոջը Վարդան Այվազյանը երկու հարց ուղղեց ու ասաց, որ եթե այդ ասուլիսին այդ հարցերի պատասխանները չհնչեն, նոր ինքը կխոսի:

“Թող երկու բան ասի` հանքավայրի անունը տա ու մեկ էլ տարեթիվն ասի, մնացածը հետո ես կասեմ”,- հայտարարեց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը` անդրադառնալով Սիլվա Համբարձումյանի այն հայտարարությանը., թե Վարդան Այվազյանն իրեն խոշոր գումար է պարտք:

Երբ լրագրողները պնդեցին, որ պատգամավորն , այսուհանդերձ, մեկնաբանի իրեն ուղղված մեղադրանքները, Վարդան Այվազյանն ասաց.”Մերս ասում էր` կանանց շառից հռու”: Վարդան Այվազյանի խոսքով, Համբարձումյանի հետ ծանոթացել է բնապահպանության նախարար դառնալուց հետո ու հայտարարեց.”Ես Հայաստան փող բերող տղա եմ, Հայաստանից տանող չեմ: Մանրադիտակով էլ չէ, աստղադիտարանով էլ, որ նայես, կեղտ չես կարա գտնես իմ վրա, իսկ նա, ով քաղաքականությունը կեղտ ա համարում, ինքը ընդամենը կեղտ ա: Քաղաքականությունը ճշգրիտ եւ ոչ բոլորին հասու արվեստ ա”:

Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը մամուլով հայտարարել էր, թե Վարդան Այվազյանն իրեն 500 հազար ԱՄՆ դոլար էր պարտք, քիչ-քիչ մարեց, բայց 70 հազար դոլար դեռ մնացել Է: Սիլվա Համբարձումյանը նշել էր նաեւ, որ Այվազյանից հանք է գնել, որի տարածքը եւ անունը իրար չեն համապատասխանել, նա հանքը հետ է տվել, բայց Այվազյանն իրեն ամբողջական գումարը չի վերադարձրել:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ