17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը Թբիլիսիում է

Մարտի 6-ին, ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ աշխատանքային այց կատարեց Թբիլիսի: Հայկական  պատվիրակությանն ընդունեց Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Միխեյիլ Մաչավարիանին:

Հանդիպման ընթացքում կողմերը հայտնեցին միջխորհրդարանական կապերն ակտիվացնելու իրենց պատրաստակամության մասին, մասնավորապես  երկուստեք կարևորվեց տնտեսական բլոկին վերաբերող օրենսդրության ներդաշնակման անհրաժեշտությունը:

Սամվել Բալասանյանն իր վրացի գործընկերոջը  տեղեկացրեց  ՀՀ ԱԺ ում ստեղծված հայ-վրացական միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի մասին, ինչին ի պատասխան Միխեյիլ Մաչավարիանին խոստացավ քննարկել հանձնաժողովի ստեղծման հարցը խորհրդարանի նախագահի հետ, հավելելով, որ չնայած Վրաստանի խորհրդարանը հանձնաժողովների մակարդակով հարաբերություններ չունի որևէ երկրի հետ, այնուամենայնիվ, հաշվի առնելով հայ-վրացական ջերմ հարաբերությունները և այն խորացնելու անհրաժեշտությունը, կարծիք հայտնեց, որ Վրաստաի խորհրդարանում ևս կստեղծվի նմանանատիպ հանձնաժողով:

Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ