19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Նախիջեւանում հանդիպել են Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները

“Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը Նախիջեւանում կնպաստի տարածաշրջանային համագործակցությանը”,-այս հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նա ողջունել է հյուրերին եւ համոզմունք հայտնել, որ ինչպես ավելի վաղ` ստամբուլյան հանդիպմնա ժամանակ են համաձայնության եկել, եռակողմ հանդիպումներ անցակցնելը կարեւոր նշանակություն կունենա համագործակցության, ինչպես նաեւ ազգերի միջեւ հարաբերությունների զարգացման համար, տեղեկացնում է “Trend”-ը:

Նախիջեւանում հանդիպել են Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի արտգործնախարարներ Ալի Ակբար Սալեհին, Ահմեդ Դավութօղլուն եւ Էլմար Մամեդյարովը: Օրվա առաջին կեսին արտգործնախարարները երկկողմ հանդիպումներ են ունեցել միմյանց հետ: Սպասվում է, որ քննարկվելիք հարցերի թվում կլինեն համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ հարցերը, որոնք ուղղված են տարածաշրջանում կայունության հաստատմանը:

Արտգործնախարարների առաջին հանդիպումը կայացել է Ուրմիա քաղաքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ